«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է ԱՊԼ-ի 16-րդ տուրում «Աստոն Վիլլայի» հետ հանդիպումը(1:1):

«Աստոն Վիլլան» անհարմար մրցակից է, բայց մենք ունեին շատ լավ պահեր։ Այսօր մենք լավ խաղացինք, չհերիքեց միայն հաղթանակը։ Այժմ մենք ապրում եմ դժվար շրջան, բայց մենք պետք է շարունակենք աշխատել, որպեսզի դառնանք ուժեղ։

Այսօր ես տեսա, որ ֆուտբոլիստները հիասթափված էին, որովհետև ուզում էին հաղթել, դա կարևոր է։ Մի քանի շաբաթ առաջ մեզ անվանում էին չեմպիոնության հավակնորդ, բայց այժմ ամեն ինչ փոխվեց։ Մեր նորեկները օրեցօր ավելի լավը կդառնան»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում «Sky Sports»-ը։

«Չելսին» և «Աստոն Վիլլան» վաստակել են 26-ական միավոր և 5-6-րդ տեղերն են կիսում իրար միջև։

Facebook Comments