«Քրիստալ Պելեսի» հարձակվող Ուիլֆրիդ Զահան կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում։

Ինչպես հայտնում է «The Sun»-ը, 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։ Իտալական ակումբը մտադիր է իրականացնել աֆրիկացու տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

«Transfermarkt»-ը Զահայի տրանսֆերը գնահատում է 50 մլն եվրո։ Զահայի պայմանագիրը «Քրիստալ Պելեսի» հետ գործում է մինչև 2023թ․-ը։

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Զահան մասնակցել է 14 հանդիպման, դարձել է 8 գոլի հեղինակ և կատարել է 2 գոլային փոխանցում։

Facebook Comments