«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Իսկոն կհեռանա թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, այս մասին հայտնում է «AS»-ը։

28-ամյա ֆուտբոլիստը որոշում է կայացրել տեղափոխվել «Սևիլիա», որպեսզի նորից հանդես գա Խուլեն Լոպետեգիի ղեկավարությամբ։ «Ռեալ Մադրիդը» պատրաստ է բաց թողնել Իսկոյին 15-20 մլն եվրոյի դիմաց։

Իսկոյի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2022թ․-ը, իսկ նրա աշխատավարձը կազմում է 7 մլն եվրո։

Իսկոն պաշտպանում է «Ռեալի» գույները 2013թ․-ից։ Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն անցկացրել է 10 հանդիպում և կատարել է 1 գոլային փոխանցում։
Facebook Comments