«Արարատ-Արմենիան» հայտնում է, որ իրենց թիմին է միացել 26-ամյա մոլդովացի կիսապաշտպան Դանու Սպատարուն:

Դանուն հանդես է եկել մոլդովական «Զիմբռու Չիսինաու», ռումինական «Դինամո», «Պոլիտեխնիկա Իաշի», լատվիական «Լիեպայա» և մի շարք այլ ակումբներում:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է «Նոա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ, որի կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր:

Դանուն հանդիսանում է Մոլդովայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 13 հանդիպում:

Facebook Comments