«Միլանի» պաշտպան Սիմոն Կյաերը մոտ է խաղադաշտ վերադառնալուն։

Ինչպես հայտնում է «Football Italia»-ն՝ 31-ամյա դանիացի պաշտպանը մասնակցել է թիմի հետ ընդհանուր խմբի մարզումներին։

Հիշեցնենք, որ Սիմոն Կյաերը «Սելթիկի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի խաղի ժամանակ վնասվածք էր ստացել և փոխարինվել էր։

Սիմոն Կյաերը մտադիր է ռիսկի չդիմել և հնարավոր է բաց թողնի նաև «Բենևենտոյի» հետ հանդիպումը(հունվարի 3), բայց պատրաստ կլինի «Յուվենտուսի» դեմ խաղին(հունվարի 6):

Ընթացիկ մրցաշրջանում Սիմոն Կյարեը Ա Սերիայում մասնակցել է 9 հանդիպման։

Facebook Comments