«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի «Էյբարի» դեմ հանդիպումը(1:1):

«Մենք արժանի էինք այս խաղում հաղթանակին, ֆուտբոլիստներն արեցին այն, ինչ պետք է անեին։ Մենք պահեր ստեղծեցինք, բայց չիրացրեցինք և հետո պաշտպանությունում թերացանք։ 

Ես չեմ կարող ասել, որ մեզ չհերիքեցին փորձառու ֆուտբոլիստները։ Կազմը ռոտացիայի էինք դիմել, վնասվածքի հետ խնդիրներ կային։ Մենք խաղում էինք երիտասարդների հետ։ Չնայած, այսօր թիմում 5-6 երիտասարդներ կային։

Չի կարելի ասել, որ «Բարսելոնան» լավ է խաղում առանց Մեսսիի։ Նա ուրիշ ֆուտբոլիստ է։ Ընդհանուր մենք լավ հանդիպում անցկացրեցինք։ Անհատական սխալները մեզ համար թանկ արժեցան։

Ես ռեալիստ եմ և կարծում եմ, որ իրավիճակը Իսպանիայի առաջնությունում իսկապես դժվար է։ Իհարկե, չկա ոչինչ անհնարին, բայց պետք է ընդունել, որ մենք մեր մրցակիցներից շատ ենք հետ մնում։ «Ատլետիկոն» ինձ վրա լավ տպավորություն է թողել, նրանք քիչ են բաց թողնում»,- Կումանի խոսքերն է մեջբերում «Marca»-ն։
Facebook Comments