«Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի տեղափոխվի «Ատլետիկո Մադրիդ»:

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկատվության համաձայն` Միլիկը Մադրիդում չի լինի նեապոլցիների ֆինանսական հարցումների պատճառով:

«Ատլետիկոն» չի պատրաստվում 15 մլն եվրո վճարել 26-ամյա հարձակվողի համար, ով ընթացիկ մրցաշրջանում ոչ մի անգամ խաղադաշտ չի մտել:

Ֆուտբոլիստին կարող են տրանսֆերի հանել, քանի որ նա չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Նապոլիի» հետ: Նրա պայմանագիրը գործում է մինչև 2021 թվականի ամառը։

«Նապոլին» իր հերթին խզել է պայմանագիրը Դիեգո Կոստայի հետ և փոխարինող է փնտրում այդ դիրքում:

Facebook Comments