«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին մտադիր է մնալ մանչեսթերյան ակումբում։ 33-ամյա ուրուգվայցի հարձակվող մտադիր է երկարաձգել պայմանագիրը անգլիական գրանդ ակումբի հետ, այս մասին հայտնում է «The Sun»-ը։

Հիշեցնենք, որ Էդինսոն Կավանին «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի սկզբում՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Կավանիի ներկայիս պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործում է մինչև 2021թ․-ը։

2020/21 մրցաշրջանում ԱՊԼ-ում Կավանին անցկացրել է 9 հանդիպում, դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

«Մանչեսթեր Յունայթեդն» այս պահին 30 միավորով ԱՊԼ մրցաշարային աղյուսակում 2-րդ տեղում է գտնվում։

Facebook Comments