«Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմիոնեն անցկացրեց իր 500-րդ հանդիպումը մադրիդյան գրանդ ակումբի ղեկին։

500 հանդիպումներում Սիմիոնեի թիմը տոնել է 302 հաղթանակ, 115 անգամ գրանցվել է ոչ ոքի արդյունքը և 83 անգամ պարտություն է կրել։ Սիմիոնեն գլխավորել էր «Ատլետիկո Մադրիդը» 2011թ․-ին։

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Ատլետիկոն» ընդունեց «Խետաֆեին»։ Հանդիպումը տեղի ունեցավ «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում և ավարտվեց մադրիդյան ակումբի հաղթանակով(1:0): Միակ և հաղթական գոլի հեղինակը դարձավ Լուիս Սուարեսը։

Ընթացիկ մրցաշրջանում «Ատլետիկո Մադրիդը» վաստակել է 35 միավոր և զբաղեցնում է 1-ին տեղը մրցաշարային աղյուսակում։
Facebook Comments