«Բարսելոնայի» նախագահական ընտրությունների թեկնածու Ժոան Լապորտան խոսել է Ռոնալդ Կումանի աշխատանքի մասին։

«Կումանը «Բարսելոնայի» հզոր ֆուտբոլիստներից էր, նա արժանի է վստահությանը։ Դա ֆուտբոլի օրենքն է։

Ես կցանկանայի, որ Կումանը ցուցաբերեր նախաձեռնություն և իր տղաների հետ շարունակեր պայքարել, քանի որ ֆուտբոլում ամեն ինչ կարող է տեղի ունենալ», — Լապորտայի խոսքերն է մեջբերում «Marca»-ն։

Հիշեցնենք, որ Կումանը գլխավորել էր «Բարսելոնան» 2020թ․ օգոստոսին։ Կումանի գլխավորությամբ «Բարսելոնան» 25 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

Facebook Comments