Լեհ հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը մոտ է Ա Սերիա վերադարձին։ Ինչպես հայտնում է «Tuttosport»-ը, Հունվարի 1-ին Պյոնտեկը բուժզննում կանցնի «Ջենոայի» համար։

«Ջենոան» պլանավորում է վարձակալել Պյոնտեկին, որի իրավունքները պատկանում են գերմանական «Հերտային»։ Պյոնտեկը պետք է օգնի «Ջենոային» պահպանել իր տեղը Ա Սերիայում։ «Ջենոան» այժմ 18-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ Պյոնտեկը իր կարիերայի որոշ հատված անցկացրել է «Ջենոայում»և «Միլանում», որից հետո տեղափոխվել է «Հերտա»։

Facebook Comments