«Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսսին և Անտուան Գրիզմանը հարձակման գծում նոր խաղընկեր կունենան Չեմպիոնների Լիգայի «Սավիա Պրահայի» դեմ խաղում։

Կատալանների հարձակման կրակագծում հանդես եկող Լուիս Սուարեսը վնասվածք է ստացել շաբաթ օրը՝ նոյեմբերի 2-ին կայացած «Լևանտեի» դեմ խաղում։

Այսպիսով, Էռնեստո Վալվերդեն իր տրամադրության տակ ունի այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Ուսման Դեմբելեն, Անսու ֆատին և Կառլես Պերեզը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» – «Սավիա Պրահա» հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 5-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 21։00։

Facebook Comments