«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է ակումբի նպատակների մասին։ Այս պահին «Միլանը» Ա Սերիայում առաջատարն է և անպարտելի միակ թիմն է Թոփ-5 առաջնություններում։

«Մենք կաշխատենք, որպեսզի դառնանք ավելի լավը։ Մեր նպատակը՝ վերադարձնել «Միլանին» Չեմպիոնների լիգա։ Թիմը չի դրել ոչ մի հանձնարարություն, նրանք չեն ուզում մեր վրա ճնշում գործադրել։

Մալդինին, Մասսարան և Գասիզիդը ստեղծել են մեր համար աշխատանքի յուարահատուկ պայմաններ։ Մենք բոլոր հասկանում ենք, որ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի վերադարձնենք «Միլանին» այնտեղ, որտեղ նա արժանի է գտնվել՝ Չեմպիոնների լիգայում։ «Միլանը» բավականին շատ ժամանակ այս մրցաշարում չի մասնակցում։ Այնտեղ է մեր տեղը»,- Ստեֆանո Պիոլիի խոսքերն է մեջբերում «Corriere della Sera»-ն։

Facebook Comments