«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան մոտ է «Ռեալ Մադրիդ» տեղափոխությանը:

Ինչպես հայտնում է «Marca»-ն, կողմերը արդեն բանակցություններ են վարել և համաձայնության են հասել տեղափոխության շուրջ` ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ալաբայի ներկայիս պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Ընթացիկ մրցաշրջանում Ալաբան անցկացրել է 18 հանդիպում և աչքի է ընկել 1 գոլով և 1 գոլային փոխանցումով:

Facebook Comments