ԱՊԼ-ի 17-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Աստոն Վիլլային» և հաղթեց 2:1 հաշվով։

Նախ հանդիպման հաշիվը բացվեց 40-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Անտոնի Մարսիալը։ Երկրորդ խաղակեսում «Աստոն Վիլլան» կարողացավ հաշիվը հավասարեցնել, գոլի հեղինակ դարձավ Բերտրան Տրաորեն։ Իսկ 61-րդ րոպեին Բրունո Ֆերնանդեշի գոլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» հերթական հաղթանակը տոնեց։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշարային աղյուսակում 2-րդ տեղում է և զիջում է լրացուցիչ արդյունքներով «Լիվերպուլին»։ «Աստոն Վիլլան» 6-րդ հորիզոնականում է հանգրվանել։

Facebook Comments