35-ամյա իտալացի հարձակվող Գրացիանո Պելեն կարող է վերադառնալ Ա Սերիա։ Պելեի ծառայություններով է հետաքրքրված թուրինի «Յուվենտուսը», այս մասին հայտնում է «Calciomercato»-ն։ «Ծեր Սինյորան» ձեռք կբերի Պելեին, որպես պահեստային տարբերակ։

Այս պահին Գրացիանո Պելեն ազատ գործակալի կարգավիճակ ունի։ Վերջին ակումբը Պելեի չինական «Շանդոն Լունենն» էր։

Եվրոպայում Պելեն հանդես է եկել «Ֆեյնորդի», «Սաուտհեմպտոնի» և «Սամպդորիայի» կազմում։

Facebook Comments