«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն կարող է կարիերան շարունակի Ա Սերիայում։ Զինչենկոյի ծառայություններով հետաքրքրված է հռոմի «Լացիոն»։

«Corriere dello Sport»-ի համաձայն՝ իտալական ակումբը մտադիր է վարձակալել Ալեքսանդր Զինչենկոյին։ Գործարքի մեջ կարող է ներառվել գնման իրավունք։

Նշենք, որ Ալեքսանդր Զինչենկոն դարձել էր «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ 2016թ․-ին։ Անգլիական ակումբի կազմում Զինչենկոն դարձել էր ԱՊԼ-ի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Ալեքսանդր Զինչենկոն մասնակցել է ընդհամենը 1 հանդիպման։ «Transfermarkt»-ը Զինչենկոյի տրանսֆերը գնահատում է 20 մլն եվրո։

Facebook Comments