ԱՊԼ-ի 17-րդ տուրում իրար հետ մրցեցին Ժոզե Մոուրինյոի «Տոտենհեմը» և Մարսելո Բյելսայի «Լիդսը»։ Հանդիպումը ավարտվեց «Տոտենհեմի» վստահ հաղթանակով(3:0):

Հանդիպման 29-րդ րոպեին մրցավարը 11 մ․ հարված նշանակեց «Լիդսի» դարպասին, որն էլ հստակորեն իրացրեց Հարրի Քեյնը՝ առաջ մղելով լոնդոնյան ակումբին։ Առաջին խաղակեսի վերջնամասում իրենց մասին հիշեցնել տվեցին Սոն-Քեյն զույգը։ Քեյնը փոխանցում կատարեց, իսկ Սոնը մրցակցի թիկունքից հայտնվեց և գոլի հեղինակ դարձավ։ Հանդիպման 50-րդ րոպեին էլ Տոբի Ալդերվեյրելդը խփեց 3-րդ և վերջին գոլը հանդիպման։

Այսպիսով «Տոտենհեմը» վաստակեց 29 միավոր և ժամանակավորապես բարձրացավ 3-րդ հորիզոնական, իսկ «Լիդսը» 23 միավորով մնաց 11-րդ տեղում։

Facebook Comments