«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը «Ուեսկայի» դեմ խաղից առաջ նորից խոսել է Լիոնել Մեսսիի մասին։

«Այո, արդեն երկար տարիներ «Բարսելոնան» կախված է Մեսսիից։ Նա միշտ ունակ է որոշելու հանդիպման ելքը։ Նա աշխարհում լավագույնն է։

Լա լիգայում մենք շատ հեռու ենք թողել «Ատլետիկոյին», այդ պատճառով չենք կարող շատ երկար խոսել առաջնության հաղթանակի մասին։ Մենք պետք է ամեն խաղում խաղանք հաղթանակի համար և պայքարենք»,- ասել է Կումանը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» կմրցի «Ուեսկայի» հետ այսօր՝ 00:00-ին։

Այս պահին «Բարսելոնան» 25 միավորով 6-րդ տեղում է գտնվում։

Facebook Comments