«Արարատ-Արմենիայի» Ֆեյսբուքյան էջը հաղորդում է, որ թիմի պաշտոնական ֆան-ակումբն այսուհետ հանդես է գալու նոր անունով՝ «ԱԼՖԱ | ALFA – Ararat-Armenia Loyal Fans»:

Ինչպես նաև, շատ շուտով գործելու է «ALFA Fan Club» զոնան, որտեղ «Արարատ-Արմենիայի» երկրպագուները կարող են պատրաստվել մեր առաջիկա հանդիպումներին և միասին լավ ժամանակ անցկացնել: Մանրամասները շուտով ֆան-ակումբի էջում:

«Դուք լավագույնն եք, շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար: Միասին մենք կարող ենք»,- ասվում է «Արարատ-Արմենիայի» հայտարարության մեջ:

Եվ իրոք երկրպագուների գործոնը կարևոր է այսօրվա ֆուտբոլում: Նրանք թիմի 12-րդ ֆուտբոլիստն են, ում շնորհիվ թիմը հաղթանակներ է տանում: Նրանք թիմի շարժիչ ուժն են, մեծ աշխատանք են տանում, որպեսզի թիմը հաղթի: Նրանք այդ ամենը անում են անշահախնդիր և ամենայն պատասխանատվությամբ, կարիք ունեն գնահատվելու: Հայաստանում երկրպագման մեթոդը պետք է նոր բարձրունքների հասնի:

Facebook Comments