«Ռեալ Մադրիդը» չի կարողանում համաձայնության գալ իր առաջատար պաշտպան և թիմի ավագ Սերխիո Ռամոսի հետ, այս մասին հայտնում է «AS»-ը։

Աղբյուրի փոխանցմանբ, 34-ամյա իսպանացի ֆուտբոլիստը չի կարողանում համաձայնեցնել պայմանագիրը «Ռեալի» հետ`ֆինանսական հարցերի շուրջ։

Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսի պայմանագիրն «Արքայական» ակումբի հետ գործում է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալ Մադրիդը» համաձայնության է հասել Դավիդ Ալաբայի հետ, որը հավանաբար պետք է փոխարինի Ռամոսին, կամ էլ հանդես գա ձախ եզրում պաշտպանության։ Ալաբան հավանաբար կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ» ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը անցկացրել է 13 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։ Ռամոսը պաշտպանում է «Ռեալի» գույները 2005թ․-ից

Facebook Comments