Գերմանիայի Բունդեսլիգայի 30-րդ տուրում բեռլինյան «Հերտան» ջախջախեց «Շալկեին»։ Հանդիպումը տեղի ունեցավ «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում և ավարտվեց 3:0 հաշվով։

Գոլերի հեղինակներ դարձավ՝ Մատտեո Գենդուզին, Ջոն Կորդոբան և Կշիշտոֆ Պյոնտեկը։

Նախորդ մրցաշրջանն էլ հաշվի առնելով, «Շալկեն» արդեն 30 խաղ անընդմեջ հաղթանակ չի տոնել։ Վերջին անգամ «Շալկեն» հաղթել էր 2020թ․ հունվարի 17-ին՝ «Բորուսիա Մյունխենգլադբախին»(2:0)։ Այդ հանդիպումից հետո «Շալկեն» 20 հանդիպում պարտվել էր և 10 անգամ էլ ոչ ոքի էր խաղացել։

Գերմանիայի մրցաշարային աղյուսակում «Հերտան» 16 միավորով զբաղեցնում է 12-րդ տեղը։
Facebook Comments