Ա Սերիայի 15-րդ տուրում առաջատար «Միլանը» հյուրընկալվեց «Բենևենտոյին» և վստահ հաղթանակ տոնեց(2:0):

Նախ հանդիպման 15-րդ րոպեին «Միլանի» օգտին 11 մ․ նշանակվեց, որն էլ հստակ իրացրեց Ֆրանկ Կեսսիեն։ Հանդիպման 34-րդ րոպեին կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվեց «Միլանի» երիտասարդ իտալացի ֆուտբոլիստ Սանդրո Տոնալին։

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Անտե Ռեբիչի փոխանցումից հետո բավականին գեղեցիկ գոլ խփեց Ռաֆայել Լեաոն։ Հանդիպման 61-րդ րոպեին «Բենևենտոն» վրիպեց 11 մ․-ից։

Այսպիսով «Միլանը» հաղթեց 2:0 հաշվով: Այս պահին «Միլանը» 27 հանդիպում անպարտելի է և միակ թիմն է, որը անպարտելի է Թոփ-5 առաջնություններում։

«Միլանը» այս հանդիպումից հետո վաստակեց 37 միավոր և շարունակում է գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Բենևենտոն» 10-րդ տեղում է հանգրվանել(18մ․):

Facebook Comments