Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտարարել, որ թիմին հարձակվող է անհրաժեշտ։

«Մի քանի խաղերին մեզ չի բավականացնում այն ֆուտբոլիստը, որը կարող էր խաղալ 9 համարի դիրքում։ «Բարսելոնային» հարձակվող է անհրաժեշտ, որը շատ գոլեր կխփի»,- Կումանի խոսքերն է մեջբերում «Goal»-ը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» հրաժարվել է Լաուտարո Մարտինեսի և Մեմֆիս Դեպայի տրանսֆերներից, որոնք կարող էին ուժեղացնել կատալոնական ակումբի հարձակման գիծը։

Նշենք, որ «Բարսելոնան» մինչև նախագահական ընտրությունները չի կարողանա տրանսֆերներ կատարել։

Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» Լա լիգայում գտնվում է 5-րդ տեղում՝ իր ակտիվում ունենալով 28 միավոր։

Facebook Comments