«Ատլետիկի» պաշտոնական կայքը հայտնում է, որ նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մարսելինոն։

Իսպանացի մարզիչը «Ատլետիկի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2022թ․-ը։ Նշենք, որ ավելի վաղ «Ատլետիկը» պաշտոնանկ էր արել Գայիսկի Գարիտանոյին։

Մարսելինոյի վերջին աշխատավայրը եղել էր «Վալենսիան», որտեղից նա հեռացվեց 2019թ․-ին՝ ակումբի նախագահի հետ կոնֆլիկտի պատճառով։

Լա լիգայի 17-րդ տուրից հետո «Ատլետիկը» վաստակել է 21 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում։

Facebook Comments