«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է «Վիլառեալի» կենտրոնական պաշտպան Պաու Տորրեսի ծառայություններով։

«Marca»-ի տեղեկություններով՝ 23-ամյա ֆուտբոլիստին իրենց ակումբում Է ուզում տեսնել «Ռեալ Մադրիդը»։ «Արքայական» ակումբում կարծում են, որ Տորրեսի հետ պայմանագիր կնքելը կդառնա լավ ընտրություն և ներկայի առումով, և նաև ապագայում։ Ակումբը այլևս հիմնված չի լինի Սերխիո Ռամոսի ապագայի վրա, որը դեռևս նոր պայմանագիր չի կնքել «Ռեալ Մադրիդի» հետ։

Նշենք, որ Պաու Տորրեսը լավ է հանդես եկել Իսպանիայի հավաքականում և բավականին վստահ է խաղացել Ռամոսի կողքին։

Ֆուտբոլիստի պայմանագրում կա կետ, ըստ որի նրա հրաժարագինը կազմում է 50 մլն եվրո, «Ռեալ Մադրիդը» փորձում է գինը իջեցնել՝ հաշվի առնելով «Վիլառեալի» հետ ջերմ հարաբերությունները։

Պաու Տորրեսի ծառայություններով հետաքրքրված են նաև՝ «Արսենալը»․ «Մանչեսթեր Սիթին» և «Բարսելոնան»։

Ընթացիկ մրցաշրջանում Պաու Տորրեսը անցկացրել է 17 հանդիպում և դարձել է 2 գոլի հեղինակ։

Facebook Comments