Ինչպես հայտնի է, «Չելսին» կարող է հեռացնել Ֆրենկ Լեմպարդին, եթե թիմը չբարելավվի իր արդյունքները։ «Չելսին» արդեն փոխարինող է փնտրում Ֆրենկ Լեմպարդին։

Ինչպես հայտնում է «Le10Sport»-ը, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է թիմ հրավիրել Անդրեյ Շևչենկոյին։ Աբրամովիչը երկար չի սիրում սպասել և միանգամից արդյունք է պահանջում, իսկ Լեմպարդի թիմը բավականին տխուր վիճակում է։

Նշենք, որ 2016թ․ Անդրեյ Շևչենկոն գլխավորել է Ուկրաինայի հավաքականը և նրա գլխավորությամբ թիմը լավ արդյունքներ է ցույց տալիս։ Աբրամովիչը և Շևչենկոն լավ հարաբերություններ ունեն։ Վերջերս Շևչենկոն հայտարարել էր, որ կցանկանար ապագայում թիմ մարզել։

Հիշեցնենք, որ Անդրեյ Շևչենկոն հանդես է եկել «Չելսիում» 2006-2008թ․թ․։

Facebook Comments