«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին կմնա լոնդոնյան ակումբում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Ինչպես հայտնում է «Sky Sports»-ը՝ լոնդոնյան ակումբը ձմռանը մտադիր չէ բաժանվել Ալիից։ «Տոտենհեմը» չի քննարկի նաև վարձավճարի տարբերակը։

Ընթացիկ մրցաշրջանում Դելե Ալին քիչ խաղաժամանակ է ստանում «Տոտենհեմում»։ Ալին 11 հանդիպում է անցկացրել ընթացիկ մրցաշրջանում, դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցում հեղինակ։

«Transfermakt»-ի տվյալներով Դելե Ալիի տրանսֆերային արժեքը 100 մլն-ից իջել է և այժմ կազմում է 38 մլն եվրո։

Ավելի վաղ հայտնում էին, որ Դելե Ալին կարող է տեղափոխվել «ՊՍԺ», որի գլխավոր մարզիչ է նշանակվել Մաուրիսիո Պոչետինոն։

Facebook Comments