Տեղի ունեցավ անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Սաուտհեմպտոն»- «Լիվերպուլ» հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով 1։0։ Այդ հանդիպման հաղթական գոլը երկրորդ րոպեին խփեց Դենի Ինգսը։

«Լիվերպուլն» արդեն 3 խաղ անընդմեջ չի հաղթում ԱՊԼ-ում, իսկ «Սաուտհեմպտոնը» 3-րդ խաղն անընդմեջ չոր խաղ է անցկացնում:

Այսպիսով «Լիվերպուլը» 17 խաղում վաստակել է 33 միավոր և չնայած պարտությանը, շարունակում է գլխավորել անգլիական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը՝ լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելով
«Մանչեսթեր Յունայթեդին»: «Սաուտհմպտոնը» 29 միավորով բարձրացել է 6-րդ տեղ:

Facebook Comments