«Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է իր հասցեին ուղղված քննադատության մասին։

«Կարևոր չէ, թե դու ով ես, չկա այնպիսի մարդ, որին բոլորը կծափահարեն։ Դա ֆուտբոլի մասն է։ Երբեմն մարդիկ ուզում են, որ խաղադաշտ դուրս գան այլ ֆուտբոլիստներ։ Ես հասկանում եմ դա, հաշվի առնելով իմ փորձը և դա ինձ գոհացնում է։

Հնարավոր է, ինձ թերագնահատում են, բայց հարձակվողի համար կարևորը թվերն են։ Դեռ ես արդյունավետ եմ իմ թիմում և Ֆրանսիայի հավաքականում։ Իմ ընտանիքը հպարտանում է ինձնով, ինձ չի հետաքրքրում այլ բան»,- Ժիրուի խոսքերն է մեջբերում «Stadium Astro»-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն մասնակցել է 15 հանդիպման և դարձել է 9 գոլի հեղինակ։

Facebook Comments