«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն խոսել է Ա Սերիայի 16-րդ տուրի «Միլանի» հետ արտագնա հանդիպման մասին։

«Միլանը» թիմ է, որի կազմում ես շատ հանդիպումներ եմ անցկացրել և հաղթել եմ շատ գավաթներ։ Ինձ համար այս հանդիպումը յուրահատուկ կլինի, չնայած որ թիմը լրջորեն փոխվել է։ Նրանց, ում ես ճանաչում եմ, այնտեղ մնացել է միայն Պաուլո Մալդինին։ Հիանալի կլինի առաջին անգամ հանդիպել «Միլանի» հետ, որպես մարզիչ։

Անկասկած, սա կլինի կարևոր հանդիպում, բայց ոչ վճռորոշ։ «Միլանի» և «Յուվենտուսի» դեմ հանդիպումները միշտ հետաքրքրաշարժ են եղել։ Ես դա զգացել եմ ինչպես ֆուտբոլիստ, իսկ հիմա կզգամ, որպես մարզիչ։ Մենք ամեն ինչ կանենք արդյունքի համար»,- ասել է Անդրեա Պիռլոն մամուլի ասուլիսի ժամանակ։

Այս պահին «Միլանը» Ա Սերիայի առաջատարն է, իսկ «Յուվենտուսը» 5-րդ հորիզոնականում է գտնվում։

«Միլանի» և «Յուվենտուսի» միջև հանդիպումը կկայանա այսօր՝ ժամը 23:45-ին։

Facebook Comments