«Ատլետիկո Մադրիդը» մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը՝ Դիեգո Կոստայի հեռանալուց հետո։ «Ատլետիկոն» հետաքրքրված է «Լիոնի» հարձակող Մուսսա Դեմբելեի ծառայություններով, այս մասին հայտնում է «Footmercato»-ն։

Աղբյուրի համաձայն, իսպանական ակումբը արդեն սկսել է բանակցությունները «Լիոնի» հետ՝ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն ձեռք բերելու համար։ Դեմբելեին ձեռք բերելու համար անձամբ հետաքրքրված է Դիեգո Սիմիոնեն։

Ընթացիկ մրցաշրջանում Մուսսա Դեմբելեն արդյունավետությամբ աչքի չի ընկնում, 16 խաղերում դարձել է 1 գոլի հեղինակ։

Facebook Comments