«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կուզեր ապագայում աշխատել «Բարսելոնայում», այս մասին հայտնում է լրագրող Գիլյեմ Բալագեն։

«Լեմպարդի երազանքը Լա լիգայի թիմերից մեկը մարզելն է, որտեղ նա չկարողացավ խաղալ, որպես ֆուտբոլիստ։

Լեմպարդը կցանկանար մարզել «Բարսելոնան»,- ասել է Բալագեն «Onze»-ի հետ զրույցում։

Բալագեն հիշեցրել, որ Լեմպարդը մոտ էր «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելուն 2005թ․-ին, երբ նա «Չելսիի» ֆուտբոլիստ էր։

Նշենք, որ Ֆրենկ Լեմպարդի ապագան լոնդոնյան ակումբում հարցականի տակ է, եթե արդյունքները չբարելավվեն, նա կարող է հեռացվել «Չելսիից»։

Facebook Comments