Հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը հայտնվել է իտալական Թոփ ակումբների թիրախում, այս մասին հայտնում է «France Football»-ը։

Աղբյուրի համաձայն, 26-ամյա ֆուտբոլիստին իրենց թիմում են ուզում տեսնել՝ «Յուվենտուսը», «Ինտերը» և «Միլանը»։

Հիշեցնենք, որ Դեպայի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Դեպայի տրանսֆերային արժեքը կազմում է 5 մլն եվրո։

Ավելի վաղ Դեպայը հայտարարել էր, որ մտադիր է մնալ «Լիոնում» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Հիշեցնենք, որ Դեպային ցանկանում էր ձեռք բերել «Բարսելոնան», բայց տրանսֆերը չկայացավ։

Ընթացիկ մրցաշրջանում Մեմֆիս Դեպայն անցկացրել է 18 հանդիպում, դարձել է 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments