«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչում հաղթանակի կապակցությամբ։

«Երբ թիմը տրամադրված է, մենք հասնում են ֆանտաստիկ ինչ-որ բանի։ Ես գիտեմ, որ Անգլիայի լիգայի գավաթը, դա Չեմպիոնների լիգան չէ, բայց 4-րդ անգամ անընդմեջ եզրափակիչ մտնելը դա անհավանական է։

Հիմա կարևոր է ստաբիլություն ցուցադրելը։ Մենք մինչմրցաշրջանային նախապատրաստության ժամանակ չենք ունեցել, դրա համար էլ մեզ պետք էր մարզավիճակ հավաքել։

Եզրափակիչը հաջորդ շաբաթ չէ, նրան մենք կնախապատրաստվենք։ «Տոտենհեմը» լավ թիմ է, բայց մենք դեռ այդ մասին չենք մտածի»,- ասել է Պեպ Գվարդիոլան։
Facebook Comments