«Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը որոշել է, թե ով կփոխարինի Զինեդին Զիդանին։

Ինչպես հայտնում է «AS»-ը, «Ռեալ Մադրիդը» մտադիր է Զիդանի փոխարեն թիմում տեսնել իր լեգենդներից Ռաուլ Գոնսալես Բլանկոյին, ով աշխատում է այժմ «Արքայական» ակումբի երկրորդ թիմում։

Ռաուլը հավանաբար «Ռեալ Մադրիդի» առաջին թիմը կգլխավորի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։

Ռաուլը գլխավորել է «Ռեալ Մադրիդի» 2-րդ թիմը 2019թ․-ից։ Նրա գլխավորությամբ «Ռեալը» հաղթել է Ուեֆայի պատանեկական լիգան։

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրից հետո «Ռեալ Մադրիդը» վաստակել է 36 միավոր և 2-րդ հորիզոնականում է գտնվում։

Facebook Comments