«Վեստ Հեմմի» հարձակվող Սեբաստյան Ալլերը կարիերան կշարունակի Հոլանդիայի առաջնությունում։ 26-ամյա ֆրանսիացի հարձակվողը պայմանագիր է կնքել «Այաքսի» հետ, այս մասին հայտնում է հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը կնքեցին երկարաժամկետ պայմանագիր մինչև 2025թ․-ը։ Ալլերի տեղափոխությունը «Այաքսի» վրա արժեցավ 22,5 մլն եվրո։

Հիշեցնենք, որ 2019թ․-ին «Վեստ Հեմմը» գնել էր Ալլերին 50 մլն եվրոյով՝ «Այնտրախտից»

Ընթացիկ մրցաշրջանում Ալլերը մասնակցել էր 16 հանդիպման և դարձել էր 3 գոլի հեղինակ։

Facebook Comments