«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը պատասխանել է «Բորուսիա Դորտմունդը» գլխավորելու հարցին։
 
«Պատճառ չկա անհանգստանալու համար։ Ես այստեղ ինձ լավ եմ զգում և ես ունեմ մեծ նպատակներ, որոնց պետք է հասնել «Լայպցիգում»։ Ինչպես ես արդեն ասեցի, անհանգստանալու առիթ չկա»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում «Goal»-ը։

Հիշեցնենք, որ Նագելսմանը գլխավորել էր «Լայպցիգը» 2019թ․-ին։ Գերմանացի մասնագետի պայմանագիրն ակումբի հետ գործում է մինչև 2023թ․-ը։ Ավելի վաղ Նագելսմանը աշխատում էր «Հոֆֆենայմում»։

Գերմանիայի առաջնության 14-րդ տուրից հետո «Լայպցիգը» վաստակել է 31 միավոր և 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում։
Facebook Comments