«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը մոտ ժամանակներս կարող է լքել փարիզյան ակումբը։

«Sport Bild» պարբերականի հաղորդմամբ՝ «Արսենալը» կփորձի ձեռք բերել 27-ամյա խաղացողի տրանսֆերը, եթե չկարողանա իրացնել Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտի տեղափոխությունը։

Գերմանացու պայմանագիրը փարիզյան թիմի հետ ավարտվում է 2021 թվականի հունիսին և հունվարի 1-ից վերջինս արդեն կարող է այլ ակումբների հետ բանակցություններ վարել։

Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Դրաքսլերը մասնակցած 10 խաղերում դարձել է երկու գոլի և մեկ ասիստի հեղինակ։

Facebook Comments