Լևերկուզենի «Բայերնի» գլխավոր մարզիչ Պետեր Բոսը խոսել է թիմի նախկին կիսապաշտպան Կայ Հավերցի՝ «Չելսիին» և Պրեմիեր Լիգային բարդ հարմարվելու պատճառների մասին․

«Ես հասկանում եմ, թե «Չելսին» ինչու ձեռք բերեց Հավերցին, բայց անհասկանալի է, թե ինչպես է ցանկանում Լեմպարդը օգտագործել նրան։ Բայց լավն այն է, որ Լեմպարդը մեդիաների առջև միշտ պաշտպանում է վերջինիս։ Վերջիվերջո անհրաժեշտ է նպաստել նրան, որպեսզի կիսապաշտպանը կարողանա շատ գոլեր խփի և պահեր ստեղծի։ Ֆուտբոլիստ, որի արժեքը 100 մլն եվրո է, պետք է խաղա, իսկ Հավերցը քիչ է խաղաժամանակ ստանում։

Կայը խաղադաշտում «դաշնամուր է նվագում», իսկ Զիյեշը «զբոսնում է փողոցով»։ Եթե նրան թողնեն տուգանային հարվածները, ապա միանշանակ դրանք գոլի կվերածվեն։ Հավերցը օժտված է այդպիսի ունակություններով»,- Բոսի խոսքերն է փոխանցում «The Atletic» պարբերականը։

Գերմանացին «Բայերնի» կազմում հանդես է եկել 2016 թվականից, իսկ «Չելսի» տեղափոխությունը կայացել է 2020 թվականին։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրած 15 խաղերում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments