«Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն ամռանը կարող է տեղափոխվել «ՊՍԺ»։

Ինչպես հայտնում է «Late Football Club»-ը, Մաուրիսիո Պոչետինոն ուզում է Ագուերոյին տեսնել իր թիմում։

Ագուերոն համարվում է «ՊՍԺ»-ի ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակը։ Ագուերոյի պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ ավարտվում է 2021թ․-ի ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում Ագուերոն վնասվածքների պատճառով կորցրել է իր տեղը մեկնարկային կազմում։ Նա ընդհամենը 5 անգամ է խաղադաշտ դուրս եկել։

Facebook Comments