«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է մադրիդյան ակումբի ավագ Սերխիո Ռամոսի պայմանագրի շուրջ տիրող անորոշ իրավիճակի մասին․

«Չգիտեմ, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Այս պահին նա թիմում է և մեզ հետ է։ Մենք կենտրոնացած ենք հաջորդ խաղի վրա։ Երբեք հայտնի չէ, թե ինչ կարող է պատահել։ Մենք ցանկանում ենք, որպեսզի ամեն բան կարգավորվի։ Դուք միշտ ինձ հարցնում եք այս մասին, և ինքներդ գիտեք, թե ինչ կասեմ այս կապակցությամբ»,- ասել է Զիդանը։

Ռամոսի պայմանագիրը իսպանական ակումբի հետ ավարտվում է այս տարվա ամռանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման հարցում։

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 13 հանդիպման։

Facebook Comments