Ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն, ով հանդես է գալիս լոնդոնի «Չելսիում», բաց կթողնի թիմի մոտական հանդիպումները, այս մասին հայտնում է «Goal»-ը։

Ինչպես հայտնում է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը, 29-ամյա կիսապաշտպանը վնասվածք է ստացել ծնկատակի ջիլի հատվածում։ Այսպիսով Նգոլո Կանտեն բաց կթողնի ակումբի մոտակա հանդիպումները։ «Չելսին» հաջորդ խաղերում կմցրի «Միդլսբրոյի» և «Ֆուլհեմի» հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Կանտեն անցկացրել է 17 հանդիպում։

Կանտեն «Չելսիում» հանդես է գալիս 2016թ․-ից։

Facebook Comments