«Լիվերպուլը» չի շտապում Սալահին նոր պայմանագիր առաջարկելու համար, այս մասին հայտնում է «Daily Star»-ը։

Ներկայիս պայմանագիրը Սալահի Անգլիայի չեմպիոնի հետ գործում է մինչև 2023թ․-ը։ «Լիվերպուլը» կարծում է, որ այս պահին Սալահի պայմանագրի երկարաձգումն առաջնային նպատակ չէ։

Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ Սալահի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալ Մադրիդը»։ Մադրիդյանը ակումբը մտադիր է ամռանը իրականացնել Սալահի տրանսֆերը։

Ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ում Սալահը անցկացրել է 16 հանդիպում, դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments