Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրը մեկնարկեց «Բարսելոնա» – «Սլավիա Պրահա» և «Զենիթ» – «Լեյպցիգ» խաղերով։

Կատալոնական «Բարսելոնան» տանը չկարողացավ հաղթանակի հասնել չեխական «Սլավիայի» նկատմամբ, սակայն դա չի խանգարում կատալոնացիներին գլխավորել F խմբի մրցաշարային աղյուսակը։

G խմբում միմյանց դեմ մրցեցին «Զենիթը» և «Լեյպցիգը»։ Այստեղ գերմանական ակումբը կարողացավ 2։0 հաշվով վստահ հաղթանակ տոնել և 9 միավորով այս պահին գլխավորում է G խումբը, իսկ ռուսական թիմը 4 միավորով դեռևս երկրորդն է։

Facebook Comments