«Չելսիիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է իր հեռացման մասին լուրերը։

«Ես վստահ եմ նրա վրա, ինչ անում եմ՝ անկախ մարդկանց կարծիքներից։ Ես սկսեցի ֆուտբոլ խաղալ, երբ սովորեցի քայլել։ Պրոֆեսիոնալ մակարդակի խաղացող էի 20 և ավելի տարիներ և այդ տարիներին փորձում էի անել այն, ինչ անում եմ հիմա։

Ինձ դուր չի գալիս պարտվելը։ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի հաջորդ օրը ես հիասթափված էի, որովհետև մենք պարտվեցինք այն թիմին, որը այդ պահին լավն էր։ Բայց արդեն հաջորդ օրը արթնացա և մտածում էի աճելու մասին։

Եթե չուզենայի այս մարտահրավերն ընդունել, ապա ես կդառնայի հեռուստատեսության վերլուծաբան և կզբաղվեի ավելի հեշտ գործով։ Ես կարող էի դառնալ այդպիսի վերլուծաբան, որը մեկնաբանում է այն, ինչն անում են ուրիշները։ Բայց ես չեմ ուզում զբաղվել դրանով։ Այժմ ինձ հետաքրքրում է միայն պատրաստությունը հաջորդ խաղին»,-ասել է Ֆրենկ Լեմպարդը «The Guardian»-ի հետ զրույցում։

Facebook Comments