Ա Սերիայի 17-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Ինտերին»։ Հանդիպումը տեղի ունեցավ «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում և ավարտվեց գոլառատ 2:2 հաշվով։

Նախ հանդիպման հաշիվը բացվեց հանդիպման 17-րդ րոպեին։ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը բացեց Լորենցո Պելեգրինին։ Երկրորդ խաղակեսում «Ինտերը» կարողացավ 2 գոլ խփել։ Նախ Միլան Շկրինյարը դարձավ գլխով գեղեցիկ գոլի հեղինակ, իսկ կարճ ժամանակ անց Աշրաֆ Հակիմին բավականին շքեղ գոլ խփեց և առաջ մղեց իր թիմին։ Հանդիպման վերջնամասում Մանչինին կարողացավ հաշիվը հավասարեցնել և մեկ միավոր պարգևեց «Ռոմային»։

Այսպիսով «Ինտերը» վաստակեց 37 միավոր և մնաց 2-րդ հորիզոնականում, իսկ «Ռոման» 34 միավորով 3-րդ տեղում է։

Facebook Comments