«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է մանչեսթերյան թիմի պաշտպան Ռուբեն Դիաշի մասին․

«Երբ ինչ-որ ֆուտբոլիստի հետ պայմանագիր ես կնքում, կարծում ես, որ նա կօգնի թիմին, բայց երբեք չես իմանա, թե որքան կարևոր կլինի այդ օգնությունը։ Դիաշի ունակությունները և խաղի ըմբռնումը պարզապես անհավանական է։ Նա միշտ ցանկանում է նոր բան սովորել։ Ամեն առավոտ, նա գնում է մարզասրահ, կազմում է գրաֆիկ և հետևում է իր սնդդակարգին։ Դիաշը ֆուտբոլով ապրում է օրը 24 ժամ։

Այս տղան կարող է խաղալ յուրաքանչյուր երեք օրը մեկ, նրա վերականգնումը պարզապես կայծակնային արագությամբ է տեղի ունենում։ Նման խաղացողը միանշանակ կարևոր է թիմի համար։ Նա ակումբի երկարաժամկետ հաջողության բանալին է»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը։

Facebook Comments