«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին կշարունակի մնալ իր ներկայիս պաշտոնում։

54-ամյա մասնագետը Սևիլիա քաղաքի համանուն ակումբի հետ մինչև 2024 թվականը նախատեսված նոր պայմանագիր է կնքել։

Լոպետեգին «Սևիլիան» գլխավորում է 2019 թվականի ամառվանից, իսկ մինչայդ աշխատել է Մադրիդի «Ռեալում» և Իսպանիայի ազգային հավաքականում։

Facebook Comments