«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է վերադառնալ Ֆրանսիայի հավաքական։

Ինչպես հայտնում է «AS»-ը, Ֆրանսիայի ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահական ընտրությունների թեկնածու Միշել Մուլենը հայտարարել է, որ եթե նա հաղթի ընտրություններում, ապա կքննարկի Դիդյե Դեշամի հետ՝ Կարիմ Բենզեմայի վերադարձի հարցը։

Հիշեցնենք, որ Բենզեման չի հրավիրվում Ֆրանսիայի հավաքական 2015թ․-ից, այն բանից հետո, երբ Կարիմը սկանդալային իրավիճակում հայտնվեց։

Ակումբային կարիերայում Բենզեման բարձր մակարդակի հանդիպումներ է անցկացնում, 21 խաղում դարձել է 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments